Ղրղզստանի նախագահի պաշտոնը թողնող Աթամբաևը ներողություն է խնդրել բոլորից
Ղրղզստանի նախագահի պաշտոնը թողնող Ալմազբեկ Աթամբաեւն իր եզրափակիչ մամուլի ասուլիսում ներողություն էխնդրել բոլոր նրանցից, ում նեղացրել է։
Ղրղզստանի նոր ղեկավարի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 15-ին: Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ընտրությունների հաղթող է հայտարարել նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին: Պաշտոնակալման արարողությունը նշանակված է նոյեմբերի 24-ին: «Հարգելի լրագրողներ, եթե ես խիստ եմ եղել, ապա ոչ միայն ձեր նկատամամբ:
Ես երբեմն չափազանց կտրուկ եմ արտահայտվում: Եթե որեւէ մեկին նեղացրել եմ, նույնիսկ եթե իրավացի եմ եղել, միեւնույն է, ներողություն եմ խնդրում»,-ասել է Աթամբաեւը: Նա հույս էւմ հաջորդ նախագահներն ավելի դիվանագետ կլինեն: Այս վեց տարիները շատ ծանր էին, նյարդերն էլ երկաթից չեն»,-նշել է, նա, ընդգծելով, որ միշտ «ճշմարտությունն է ասում» եւ ոչ միայն լրագրողներին, այլեւ այլ պետությունների ղեկավարներին:
Ղրղզստանում նախագահական ընտրությունների գործընթացում կտրուկ վատացան հարաբերությունները հանրապետության եւ Ղազախստանի միջեւ, ավելի ուշ տեղի ունեցավ դիվանագիտական սկանդալ այն բանից հետո, երբ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդիպեց ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ: Աթամբաեւը հայտարարեց Ղրղզստանի ներքին գործերին եւ պետության ղեկավարի ընտրության գործընթացին Ղազախստանի միջամտության մասին:
Ավելի ուշ Աթամբաեւը հայտարարեց, որ, հնարավոր է՝ իրավացի չէր, երբ «չափազանց հուզականորեն» արտահայտվեց Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւի հասցեին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: