Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնել են, որ Թբիլիսիում զրահատեխնիկա է փոխադրվում հակաահաբեկչական գործողության վայր

«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ զրահատեխնիկա է փոխադրվում հակաահաբեկչական գործողության շրջան, որն արդեն ավելի քան 16 ժամ ընթանում է Թբիլիսիի արվարձանում: Հեռուստաընկերության տվյալներով՝ «այնտեղ են ժամանել «Կոբրա» զրահամեքենաներ»: Պետանվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի արել:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել է, որ Թբիլիսիի արվարձանում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում, որի ընթացքում ահաբեկչության մեջ կասկածվողները կրակ են բացել հատուկ նշանակության ուժերի վրա:

Ողջ գիշերվա ընթացքում հատուկ գործողության անցկացման շրջանում լսվել են պայթյունների եւ հրաձգության ձայներ: Առավոտյան գործի են դրվել հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր: Վրացական ԶԼՄ-ները նշում են, որ գործողությունն անցկացվում է ահաբեկչության մեջ կասկածվող ենթադրաբար երկու օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930