Բաժիններ՝

Երեք զինվորի կյանք խլած պայթյունը տեղի է ունեցել դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս. հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը: Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930