
Գանձախույզներն Անթալիայի լողափերում թանկարժեք իրեր են որոնում

Թուրքիայում եղանակային անբարենապաստ պայմանների պատճառով գանձախույզները հայտնվել են Անթալիայի դատարկված լողափերում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» կայքը, զբոսաշրջիկները լքել են Անթալիայի լողափերը, երբ հանգստյան գոտում +20-ից բարձր օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել էր, իսկ բարձր գոտիներում ձյուն էր տեղացել:
Նշվում է, որ լողափերում զբոսաշրջիկներին փոխարինած գանձախույզները մետաղորսիչ հատուկ սարքերի միջոցով թանկարժեք իրերի որոնումներ են իրականացնում, որոնք զբոսաշրջիկները կարող էին կորցրած լինել:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի օթերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ՝ Անթալիայում ջերմաստիճանը միայն հաջորդ շաբաթ կհասնի նորմային: