Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ, հրել-բացելով Դաշտավան գյուղի դպրոցի տնօրենի սենյակի պատուհանը, գողացել են 2 համակարգիչ և 1 պատճենահանող սարք:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2018 թվականի հունիսին Տաջիկստանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ուղարկել Ջերոմ Փաուելի թեկնածությունը, որը նոյեմբերի 2-ին առաջադրվել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ, երկրի կենտրոնական բանկ) նախագահի պաշտոնում:
Անկարայի Դատավորների և դատախազների միության (YARSAV) հիմնադիր նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի գլխավորած խումբը դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և վերջերս հրաժարական տված քաղաքապետերին:
Մարտական դիրքերը ջրով ապահովող մեքենաների արտաքին տեսքն անընդհատ հիշեցնում է, որ հարևանդ Ադրբեջանն է՝ կրակահերթերի տեղերն անպակաս են մեքենայի ողջ մակերեսով:
«2018 թվականի նոր դեսպանատներ, հյուպատոսություններ բացելու ի՞նչ պլաններ ունեք, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ անհրաժեշտ է Ջավախքում հյուպատոսություն բացել»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը
Սույն թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16 անց 30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված¸ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանը։
Ֆրանսիայի իշխանությունները քաղաքական համաձայնության են եկել 2018 թվականին Նոր Կալեդոնիայի ինքնորոշման հանրաքվեի շուրջը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ նոյեմբերի 2-ին Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի կործանիչների հետ համատեղ զինավարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի օդային տարածությունում:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 11.25-ին, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Խաչատուր Խ.-ն:
Տաշքենդում նոյեմբերի 3-ին բացվել է ԱՊՀ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի (ԿՂԽ) նիստը, դրա մասնակիցները պլանավորում են քննարկել 19 հարց, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական ոլորտներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Որսորդական հրացանով սպանել էր բանկի աշխատակցին:
Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրի Քայափընար գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում կորուստներ են կրել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կրթության փորձագետ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է, որպեսզի այն ծառայեցվի զինհաշմանդամների կարիքներին:
2018 թվականի ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են լինելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչամանը, դատապարտմանը։
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը մահացել է։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարող միանշանակ ասել, թե մինչեւ իր նախագակական ժամկետի ավարտը Ռեքս Թիլերսոնը կպահպանի արդյոք ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող «Մարալիկ մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ տնօրեն Էդգար Բրուտյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին իրազեկել է Իրան կատարած ուղեւորության արդյունքների մասին:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը «Պրես Ստենդ» ընկերության գործունեությունը ձախողելուց հետո անցել է իր մյուս բիզնեսների վաճառքին։
Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը նոյեմբերի 2-ին «ոչ կանխամտածված անջատվել է» եւ 11 րոպե չի աշխատել:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ժեներալիտետի (կառավարության) անդամների ձերբակալումը համարել է «լուրջ սխալ եւ ոտնձգություն ժողովրդավարության դեմ» եւ պահանջել է ազատ արձակել իր ստորադրյալներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝վերջերս ֆինանսների նախարարության «կռուն» մանրակրկիտ ստուգումներ է կատարել Հանրային հեռուստաընկերությունում, ինչի արդյունքում բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել։ Բացահայտված մեծամասշտաբ խախտումների կիզակետում հայտնվել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին հերթական էլիտար հարսանիքն է սպասվում.«Երևան-Գազի» տնօրեն Գառնիկ Մովսիսյանը պատրաստվում է ամուսնացնել որդուն։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհ է դարձել ութ մարդ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի՝ բանակում չծառայած փեսա Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի: