
ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը վաճառում է բիզնեսները. սնանկացման ուղտը չոքել է նաև նրա դռանը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը «Պրես Ստենդ» ընկերության գործունեությունը ձախողելուց հետո անցել է իր մյուս բիզնեսների վաճառքին։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը վաճառքի է հանել նաև «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։ Նշենք, որ ոչ վաղ անցյալում պատգամավորը գնել էր սնանկացած «Սթար» սուպերմարկետների ցանցը և փոխելով անվանումը՝ դրանց տեղում հիմնել էր «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։ Փաստորեն, պատգամավորի բախտը չէր բերել, սնանկացման ուղտը չոքել է նաև նրա դռանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։