Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են կին վարորդի Lexus GX 470-ը և Mercedes-ը. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:20-ի սահմաններում Եղբայրություն և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են 39-ամյա Վարսենիկ Սարգսյանի վարած Lexus GX 470 մակնիշի 78 VS 999 համարանիշի և 25-ամյա Նարեկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 PP 508 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Վ. Սարգսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

 Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930