
Դիարբեքիրում PKK դեմ գործողություններում թուրք ոստիկաններ են սպանվել և վիրավորվել

Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրի Քայափընար գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում կորուստներ են կրել: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Ոստիկանությունը գործողություն է իրականացրել այն տանը, որտեղ եղել են քուրդ զինյալները: Կողմերի միջև սկսված փոխհրաձգության հետևանքով սպանվել է մեկ թուրք ոստիկանը, 9-ը վիրավորվել են:
Թուրքական կողմի հաղորդմամբ`գործողություններում սպանվել է մեկ քուրդ զինյալ: