Բաժիններ՝

Ուշադրություն. Արցախի քրեակատարողական հիմնարկից դատապարտյալը փախուստի է դիմել

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16 անց 30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված¸ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանը։

Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև¸ հաստավուն ունքերով և սև աչքերով։

Հագին եղել է սև սպորտային համազգեստ¸ սև-սպիտակ գծերով սպորտային ճտքակոշիկներ։

Դատապարտյալի հայտնաբերման գործում Արցախի Հանրապետության ոստիկանությունը ակնկալում է հասարակության աջակցությունը և հորդորում Գեղամ Սարգսյանի գտնվելու վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930