
Թրամփը չի ասել՝ մինչև իր նախագահական ժամկետի վերջը Թիլերսոնը կպահպանի արդյոք իր պաշտոնը

Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարող միանշանակ ասել, թե մինչեւ իր նախագակական ժամկետի ավարտը Ռեքս Թիլերսոնը կպահպանի արդյոք ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնը: Նոյեմբերի 2-ին այս մասին Սպիտակ տան տերը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հարցին՝ Թիլերսոնը կպահպանի արդյոք իր պաշտոնը Թրամփի ամբողջ նախագահական ժամկետի ընթացքում, Միացյալ Նահանգների ղեկավարը պատասխանել Է. «Տեսնենք»:
«Ես չգիտեմ, թե ով կլինի (ժամկետի) ամբողջ ընթացքում»,- հավելել Է Թրամփը: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ «Ռեքսը նվիրումով աշխատում Է, նա գործադրում Է բոլոր ջանքերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: