
Դիրքերը ջրով ապահովող մեքենաների տեսքն անընդհատ հիշեցնում է, որ հարևանդ Ադրբեջանն է. կրակահերթերի տեղերն անպակաս են

Մարտական դիրքերը ջրով ապահովող մեքենաների արտաքին տեսքն անընդհատ հիշեցնում է, որ հարևանդ Ադրբեջանն է՝ կրակահերթերի տեղերն անպակաս են մեքենայի ողջ մակերեսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը և լուսանկարներ հրապարակել։
«Հատկապես վերջին 1.5 տարիներին իրականացված մասշտաբային ինժեներական աշխատանքից հետո մեր ենթակառուցվածքները համեմատաբար անվտանգ են, սակայն լրացուցիչ անվտանգության միջոցառումները ավելորդություն չես համարի:
Իհարկե խնդիրը նվազագույնին կհասցնի մարտական դիրքերը ջրով ապահովելու չափազանց ամբիցիոզ ծրագիրը, որն առավել ակտիվ փուլ կմտնի հաջորդ տարի»,- գրել է նա: