«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգ»-ի նախագծով կներդրվեն մեխանիզմներ, որոնցով կհայտնաբերվեն դպրոց չհաճախած երեխաները, ապա կիրականացվեն համապատասխան քայլեր: ԿԳՆ-ի նոր նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է:
Նոյեմբերի 3-ին, ժամը 13:20-ին զանգ է ստացվել հարազատներից, որ կորած քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում:
Արտակարգ իրավիճակների նախարար, Պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ստիպված էր անդադառնալ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աղկմահարույց գրառումներին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Թամար Կևորկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Իտալիայի հարավում առգրավել են տրամադոլի օպիոդային անալգետիկի ավելի քան 24 միլիոն հաբ թմրանյութի մաքսանենգությանը կարող է մասնակից լինել «Իսլամական պետությունը»։
«Զարմանալիորեն տարբեր պատասխանատուներ խոսում են հնարավոր աճի, ներդրումների մասին, բայց ինչ վերաբերում է հիմնային ոլորտներին, ինչպիսին կրթությունն ու գիտությունն են, պարզվում է, որ գումարներ չկան։ Ոչ ոք չի քննարկում այն հարցը, թե ինչու են բյուջեի գումարներն էականորեն պակասել, և ինչու ամենախոցելի ոլորտները պետք է լինեն կրթությունն ու գիտությունը։ Ամենից շատ կրճատումները նախատեսվում է կատարել հենց այդ ոլորտներում»։
Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սելմա Ըրմաքը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանությանը տրամադրվելու է 41.6 միլիարդ դրամ, որը 544 միլիոնով պակաս է 2017 թվականի հատկացումներից:
WhatsApp մեսենջերի աշխատանքում նոյեմբերի 3-ին խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում:
«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից:
Գիշերը Թբիլիսիի մուտքի մոտ տեղի է ունեցել հատուկ գործողություն: Քրեական ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդ տղամարդու, որը մեքենայով զենք է տեղափոխել։ Ավտոմեքենայի զննման ընթացքում իրավապահներն առգրավել են հրացան, նռնակ, փամփուշտներ և դանակներ։
Բազմաթիվ վերլուծաբաններ և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ գտնում են, որ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունը որպես պատրվակ է օգտագործում ԱՄՆ-ի խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցման համար:
Ժիրայր Սէֆիլյանի կոչին արձագանքած հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնող խումբն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իր ընդունած հռչակագիրը, որով մասնավորապես հռչակվում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի ստեղծումը։
Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվելու է 11 միլիարդ դրամ, որը 175 միլիոն դրամով պակաս է 2017 թվականին տրամադրված հատկացումներից:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 11 միլիարդ դրամ, որը 175 միլիոն դրամով պակաս է 2017 թվականին տրամադրված հատկացումներից:
Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում iPhone X-ի ավելի քան 300 մոդել են գողացել UPS էքսպրես-առաքման ընկերության բեռնատարից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում: Նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել Բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը:
Սիրիական բանակը եւ դաշնակից ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը Դեյր Զորի նկատմամբ:
«Եթե նախագահը հայտարարել է, ուրեմն դրան համապատասխան նաև հաշվարկներ, մոտեցումներ արդեն արվել են: Ինքս ժողովրդագրությամբ չեմ զբաղվում, մասնագետները հաշվարկել ու ճշգրտել են, հենց այնպես հանրապետության նախագահը թվերի մասին չէր խոսի»:
Նորություն չէ, որ Թուրքիան միշտ էլ Ադրբեջանի մեջքին կանգնած է և միշտ էլ հայտարարել է այն մոտեցման մասին, որը կա Բաքվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, թե պատրաստվում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի հարցը:
ՀՀ սփյուռքի նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել 1 միլիարդ 44 միլիոն դրամի հատկացումներ: Այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք 25 ծրագիր են նախատեսում իրականացնել:
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին մարզական հավաք կանցկացնի:
Regele Ferdinand ռումինական ֆրեգատը եւ Թուրքիայի դրոշի ներքո նավարկող ՆԱՏՕ-ի ռազմանավը մտել են Բաթումի նավահանգիստ. սպասվում է դաշինքի եւս երկու նավերի ժամանումը:
Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Ես շրջանառվելը չգիտեմ, որովհետև կա միջազգային պրակտիկա՝ քանի դեսպանը նշանակված չէ, դրա մասին ընդհանրապես չեն էլ խոսում:
Նոյեմբերի 3-ին Իրաքի կառավարամետ ուժերն սկսել են Սիրիայի հետ սահմանի մերձակա Էլ-Քաիմ քաղաքի ազատագրման գործողության երկրորդ փուլը, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հենակետը: