
Թրամփն ԱՄՆ-ի Սենատի հաստատմանն է ներկայացրել ԴՊՀ-ի նոր ղեկավարի թեկնածությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ուղարկել Ջերոմ Փաուելի թեկնածությունը, որը նոյեմբերի 2-ին առաջադրվել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ, երկրի կենտրոնական բանկ) նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Միացյալ Նահանգների ղեկավարը նոյեմբերի 2-ին հայտարարել է ԴՊՀ-ի նախագահի պաշտոնում Փաուելին նշանակելու մասին: Նախագանհի որոշմանը պետք է հավանություն տա ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը:
Թրամփը, իսկ նրանից հետ նաեւ Սպիտակ տան ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ սենատորները կհաստատեն սույն նշանակումը: ԴՊՀ-ի ներկայիս ղեկավար Ջանեթ Ելենի լիազորությունների ժամկետը լրանումէ 2018 թվականի փետրվարի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Today, it was my pleasure and great honor to announce my nomination of Jerome Powell to be the next Chairman of the @FederalReserve. pic.twitter.com/6aDuRy3zws
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, 2017