«2018թ. պետական բյուջեն կարող է ստանալ «ո՛չ կրթությանը, ո՛չ գիտությանը» ձևակերպումը». Նարինե Դիլբարյան

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2018թ. պետական բյուջեն կարող է ստանալ «ո՛չ կրթությանը, ո՛չ գիտությանը» ձևակերպումը. «Զարմանալիորեն տարբեր պատասխանատուներ խոսում են հնարավոր աճի, ներդրումների մասին, բայց ինչ վերաբերում է հիմնային ոլորտներին, ինչպիսին կրթությունն ու գիտությունն են, պարզվում է, որ գումարներ չկան։ Ոչ ոք չի քննարկում այն հարցը, թե ինչու են բյուջեի գումարներն էականորեն պակասել, և ինչու ամենախոցելի ոլորտները պետք է լինեն կրթությունն ու գիտությունը։ Ամենից շատ կրճատումները նախատեսվում է կատարել հենց այդ ոլորտներում»։

Լեզվաբանի համոզմամբ՝ կրթության և գիտության ոլորտներում չեն կենտրոնացած ամենաքիչ զբաղվածություն կամ ցածր ՕԳԳ ունեցող մարդիկ, այլ տարբեր նախարարություններում. «Տարբեր նախարարություններում կարող ենք տեսնել բազմաթիվ խորհրդականների, օգնականների, որոնց աշխատանքի արդյունավետությունը դժվար է չափել։ Պարզապես խնդիրն այն է, որ կրթության և գիտության ֆինանսավորման հանրային պահանջարկվածությունը շատ ցածր է»։

Նարինե Դիլբարյանը նկատեց՝ օրինակ՝ ԵՊՀ-ն հարկատուների առաջին շարքերում է. «Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու պետք է կրթական հաստատությունները լինեն լավագույն հարկատուները, այնինչ դա պետք է լինեին արդյունաբերական և տնտեսական հիմնարկները։ Շրջված հայելիների թագավորությունում ենք գտնվում, և խնդիրը դա է, որ մենք ինչքան շատ ենք վճարում բյուջեին, այնքան բյուջեն քիչ հատկացումներ է ուզում մեզ անել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս