Բաժիններ՝

Իտալիայում 24 մլն հաբ թմրանյութի մաքսանենգության մեջ կասկածվում է «Իսլամական պետությունը»

Իտալիայի հարավում առգրավել են տրամադոլի օպիոդային անալգետիկի ավելի քան 24 միլիոն հաբ թմրանյութի մաքսանենգությանը կարող է մասնակից լինել «Իսլամական պետությունը»։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Իտալիայի Կալաբրիայի մարզի Ֆինանսական գվարդիայում, տրամադոլն արտադրվել է Հնդկաստանում եւ ուղարկվել էր Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ: Ենթադրվում է, որ մաքսավորների եւ ֆինգվարդիականների կողմից առգրավված բեռի ընդհանուր արժեքը կազմում է 50 միլիոն եվրո:

Տրամադոլը, որը Ֆինանսական գվարդիայի հաղորդագրության մեջ կոչվում է «զինյալի թմրադեղ», օպիոդային ցավազրկող է: Ինչպես համարում են, այն հակամարտությունների ընթացքում լայնորեն կիրառվել է արաբական աշխարհում՝ ցավային շեմի եւ դիմացկունության բարձրացման համար:

«Միջազգային քննչական մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ տրամադոլի մաքսանենգությունը կարող է ուղղակիորեն ղեկավարել «Իսլամական պետությունը»՝ ամբողջ աշխարհում ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տրամադոլի վաճառքից ստացված եկամուտների մի մասը պլանավորվել էր ուղարկել ծայրահեղականներին՝ Լիբիա, Սիրիա եւ Իրաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս