ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողան փոփոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում: Նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել Բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը: Բացի դրանից, հաճախորդները կարող են սահմանել միասնական PIN-կոդ միաժամանակ մի քանի քարտերի համար և ստիպված չլինել հիշել միաժամանակ մի քանի տարբեր PIN-կոդեր: Այս ծառայությունն օգտակար է նաև այն դեպքերում, երբ հաճախորդն ունի մտավախություն, որ իր քարտի PIN-կոդը հայտնի է դարձել երրորդ անձի:
PIN-կոդի ինքնուրույն փոխարինումն իրականացվում է ընդամենը մի քանի քայլով, և չի առաջացնում դժվարություններ հաճախորդների մոտ: Ընդամենը պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկած քարտը տեղադրել բանկոմատի մեջ, մուտքագրել գործող PIN-կոդը, ընտրել «PIN-կոդի Փոխարինում» կոճակը, մուտքագրել նոր PIN-կոդը և հաստատել այն:
PIN-կոդի ինքնուրույն փոխարինման ծառայությունը տրամադրվում է անվճար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատային ցանցը ներառում է 157 բանկոմատ և տեղակայված է Հայաստանի ողջ տարածքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով հնարավոր է իրականացնել մի շարք գործառույթներ, ինչպիսիք են՝ քարտից քարտ փոխանցումները, կոմունալ վճարումները, քաղվածքների դիտումը: