 
                        Սիրիական բանակն ազատագրել է Դեյր Զորը
 
                                    Սիրիական բանակը եւ դաշնակից ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը Դեյր Զորի նկատմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական մի զինվորական աղբյուր:
Նոյեմբերի 3-ին կառավարական ուժերը քաղաքում ոչնչացրել են «Իսլամական պետության» վերջին պատվարը:
Նախօրյակին մարտեր էին մղվում Ալ Ռաշիդիայի, Ալ Արդիի շրջաններում եւ Ալ Բաժն, Աբու Ադեդ թաղամասերում, որտեղ զինյալները դեռ դիմադրություն էին ցույց տալիս: Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողությունը մոտենում է ավարտին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        