Բաժիններ՝

Իրաքում կառավարական զորքերը գրոհում են ԻՊ-ի վերջին պատվարը

Նոյեմբերի 3-ին Իրաքի կառավարամետ ուժերն սկսել են Սիրիայի հետ սահմանի մերձակա Էլ-Քաիմ քաղաքի ազատագրման գործողության երկրորդ փուլը, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հենակետը: Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվության համաձայն, զորքերը եւ շիա աշխարհազորայինները հակառակորդի պաշտպանության առաջին բնագիծը հաղթահարել են Էլ Հուսեյբա-Քարաբիլա հատվածում եւ ընդհուպ մոտեցել քաղաքին՝ գրավելով մոտակա բարձունքները: Նրանց առաջապահ զորամասերը 2 կիլոմետր են հեռու քաղաքի կենտրոնական մասից:

Էլ-Քաիմ եւ Ռավա սահմանամերձ շրջանների վրա հարձակումն սկսվել է հոկտեմբերի 25-ին: Գործողությանը մասնակցում են 40 հազար իրաքցի զինծառայողներ եւ շիաների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» կազմավորումների մարտիկներ: Նոյեմբերի 2-ին զորքերը հսկողություն են հաստատել սահմանամերձ տարածքի 85 տոկոսի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս