![](/banners/BeFunky-design.jpg)
«Ճիշտ չէ մեկնաբանել այն նախարարի կնոջը, ում հետ աշխատել եմ ավելի քան 10 տարի». Դավիթ Տոնոյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Davit-Tonoyan.jpg)
Արտակարգ իրավիճակների նախարար, Պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ստիպված էր անդադառնալ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աղկմահարույց գրառումներին:
Մասնավորապես, այն հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ ասելով, թե խուսափել է ծառայությունից, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ հասցեատերն ով էր: Ճիշտ չէ մեկնաբանել այն նախարարի կնոջը, ում հետ աշխատել եմ ավելի քան 10 տարի»:
Դավիթ Տոնոյանը չի կարծում, թե Ռուզաննա Խաչատրյանի գրառումը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին է վերաբերում.
«Խոսքը գնում է անձնական գրառումների մասին, ես փորձում եմ այդ հարցին չպատասխանել: Խնդրում եմ՝ ինձ այդ հարցերն այլևս չտաք: Ես կարծում եմ, որ դա Վիգեն Սարգսյանին չի վերաբերում»: Ըստ նրա՝ բանակում չծառայած բոլոր պաշտոնյաների վերաբերյալ տվյալները բոլորին հայտնի են:
Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը արդյո՞ք լուծում է արդարության խնդիրը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, թե պաշտոնյաների տղաները եթե առողջ լինեն, կգնան առաջնագիծ:
«Ես համոզված եմ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի հավասարություն ստեղծվի: Այս օրինագիծը լուծում է ոչ միայն ձեր նշած արդարության հարցը, այլ նաև ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով և ժամկետային զինվորական ծառայության պահպանման պայմաններում սա որոշակի կարգավորումներ է նախատեսում»:
Նա հավելեց, նախագծի հիմքը Սեյրան Օհանյանի օրոք է դրվել, նախկինում միշտ այդ մասին քննարկումներ անցկացվել են:
«Ես կասեի, որ Սեյրան Օհանյանը երևի ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, որ նման օրենսդրություն ընդունվի»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ տարեկտման վերացումը կհանգեցնի արտագաղթի տեմպերի աճին, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ ՀՀ անվտանգության համար ոչ մտահոգ մարդիկ… էլ չշարունակեմ: Եթե կան այնպիսի մարդիկ, ովքեր երկրի անվտանոգության չապահովման պատճառով մեկնում են, իմ համար այդ խավն ընդունելի չէ»,- ասաց նա:
Նա համաձայն չէր այն տեսակետին, որ մարդիկ խուսափում բանակում ծառայելուց, գուցե խնդիրներ կան, գուցե անարդարության մթնոլորտն է պատճառը.
«Եթե անվստահություն կա, համենայնդեպս դա ոչ բանակի նկատմամբ է: Այս օրենսդրությամբ հնարավորինս փակվելու են բոլոր տարբերակները՝ խուսափելու ծառայությունից»,- եզրափակեց Դավիթ Տոնոյանը: