
Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սելմա Ըրմաքը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Դատախազը դատարանից պահանջել էր Ըրմաքին դատապարտել 52.5 տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան «զինված հանցախումբ ղեկավարելու» և տարբեր ժամանակներում ունեցած ելույթների ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ:
Դատարանը, սակայն, պատգամավորին դատապարտել է 10 տարվա ազատազրկման:
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 9 պատգամավոր, այդ թվում և համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կալանավորված են: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
Կուսակցությունը պատգամավորների կալանքի օրինականության հարցով դիմել էին Սահմանադրական դատարան, սակայն այն մինչ օրս պատասխան չի տվել: