Նախագահը մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք, երախտագիտություն հայտնել վերոհիշյալ գերատեսչությունների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:
Շվեդիայի Էրեբրու քաղաքում այրվել է տեղի գլխավոր մզկիթը:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը չի գտնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած հայտարարության մեջ պատերազմ սկսելու սպառնալիք կար:
Կայքին հաջողվել է պարզել, որ բժիշկը որոշակի գումարների դիմաց կեղծ տեղեկանքներ է տվել:
Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):
«Սա բավական լուրջ ցուցանիշ է, և դա արվել է հիմնականում գովազդային արշավի, հանրահռչակման, աշխատանքի ճիշտ կազմակերպման, պլանավորման, այցելուների հոսքերը ճիշտ կառավարելու արդյունքում»։
«Այսօրվա դրությամբ ես անգամ ամենավատ երազում չեմ կարող մտածել, որ ինչ-որ մեկը կարող է չկատարել: Մեծ, թե փոքր ծավալով, բայց կկատարեն»:
«Վրացական կողմն ավելացրել է իրենց ճանապարհը մաքրող տեխնիկաները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վարչապետի՝ Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու հանձնարարականի մասին՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում: Սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը մանրամասներ ներկայացրեց կայանալիք զորավարժությունների վերաբերյալ:
«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջ պոպուլիստական կուսակցության համանախագահ Ֆրաուկե Պետրին հայտարարել է, որ թողնելու է իր պաշտոնը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակությանը:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Անդրկովկասի իրադրության շուրջ Ժնեւյան քննարկումների համանախագահների հետ կայացած հանդիպմանը մատնանշել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման վտանգավորությունը:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում 1964 թ. ծնված Փառանձեմ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.15-ից 12.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 112.000 դրամ, բանկային քարտեր և անձնագիրը:
Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Անգլիայում ընթացող «Այլ օֆ Մեն» մրցաշարում կայացան 2-րդ և 3-րդ տուրերի պարտիաները:
Գերմանացի փորձագետները եւ քաղաքագետները բազմիցս անհանգստություն են հայտնել այն բանի վերաբերյալ, որ նոր Բունդեսթագը շատ ավելի մեծ չափերի կլինի, քան առաջ:
2017թ. օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույ օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով, սրահից հափշտակել է «Մաքբուք Պրո» դյուրակիր համակարգիչ և «Քենոն » տեսակի տեսախցիկ:
Ժամը 22։30-ի սահմաններում 3 անծանոթ անձ մտել են Աշոցք գյուղի բնակիչ՝ 54-ամյա Շարմաղ Խաչատրյանին պատկանող խանութ, որտեղ իրենց պահել են անհարգալից, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Շ. Խաչատրյանի հասցեին, քաշքշել շորերից, այնուհետև հնչեցրել հայհոյանքներ, իսկ նրանցից մեկը շշով գարեջուրը լցրել է Շ. Խաչատրյանի վրա ու հետո «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են։
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի սպանության փորձի գործով մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։
Brexit-ից հետո երկամյա անցումային ժամանակաշրջանի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը կդառնա Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ այսօրվա բանակցությունների հանգուցային թեման:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մյանմայի զինված ուժերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված արեւմտյան Ռաքհայնի նահանգի տարածքում ստեղծված իրադրության հետ:
Ա.Մինասյանի կարծիքով` դա էկոմշակույթի խնդիր է, որ կարծում են, թե անտառ հատելով` կարող են ապրուստ վաստակել, սակայն պետք է գիտակցել, որ այդ ծառը վաղը իրենց երեխային է անհրաժեշտ լինելու:
Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոն հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:
«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս, այդ թվում` վայրի դաղձ, ուրց, անթառամ, երիցուկ, բալի տերևներ և վարդի թերթիկներ: WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսում ներկայացվեց նաև «Մանանա»-ի նոր արտադրանքը` մասուրի թեյը, որն ունի բիո սերտիֆիկացում:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00-ի դրությամբ կատարվում են քանդման և հրդեհաշիջման աշխատանքներ:
Ա.Մինասյանի կարծիքով` կլիմայի փոփոխությունները մեր տարածաշրջանի վրա չեն կարող չազդել, ամբողջ աշխարհում մեծ լարվածություն է առաջացել, և այս տարի չեղավ տարածաշրջան, որ հրդեհը մեծ վտանգ չհասցնի:
«Սևանի հարցով մտահոգվելու խնդիր միշտ կա, որովհետև Սևանը ոչ միայն մեր կենտրոնական ազգային հարստությունն է, այլև տնտեսական, սոցիալական, էկոլոգիական մեծ արժեք է ներկայացնում: Ջրառն իրականացվել է նախատեսված գրաֆիկին համապատասխան, սեպտեմբերի 15-ին դադարեցվել է, կապարակնքվել, և այս պահին որևէ ջրառ չի իրականացվում»:
««Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կիլոմետր բետոնե ծածկ, ևս 15 կիլոմետր նախատեսվում է տեղադրել մինչև տարեվերջ»
2017թ. մարտ ամսից Առողջապահության նախարարությունը փակել է մեր կյանքի ու առողջության համար հույժ կարևոր մի ծրագիր «Արտահիվանդանոցային բուժում Զիպրեքսա արդյունավետ դեղով Նորք հոգեբուժական կենտրոնի Առաջին փսիխոտիկ Էպիզոդի կենտրոնում»:
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է: