Մեյը և Տուսկը կքննարկեն անցումային շրջանը Brexit-ից հետո
Brexit-ից հետո երկամյա անցումային ժամանակաշրջանի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը կդառնա Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ այսօրվա բանակցությունների հանգուցային թեման: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, որը ծանոթ է հանդիպման օրակարգին:
Սեպտեմբերի 26-ին Մեյը Տուսկին կընդունի Դաունինգ-Սթրիթի իր նստավայրում: «Երկամյա անցումային շրջանի վերաբերյալ առաջարկը կդառնա այսօրվա բանակցությունների գլխավոր թեման: Դա սկզբունքային պահ է, շատ կարեւոր երկու կողմերի համար: Բայց, իհարկե, Մեյը եւ Տուսկը կքննարկեն նաեւ այլ հարցեր:
Brexit-ից հետո ապագա առեւտրական համաձայնագիրը եւ վճարումների հարցերը՝ այն թեման է, որը ոչ մի կերպ չես շրջանցի: Բայց վարչապետը հավանաբար կվերադառնա նաեւ անվտանգության համաձայնագրի կնքման վերաբերյալ իր առաջարկությանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հավելենք, որ Մեյի եւ Տուսկի բանակցությունները կանցկացվեն Brexit-ի շուրջ Բրյուսելում բանակցությունների չորրորդ փուլին զուգահեռ: