
Բակո Սահակյանն այցելել է ԱԳՆ, ԱԻՊԾ ու Շահումյանի շրջվարչակազմ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ու Շահումյանի շրջվարչակազմ եւ այդ գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:
Նախագահը մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք, երախտագիտություն հայտնել վերոհիշյալ գերատեսչությունների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար: