Բաժիններ՝

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. «Արփա լիճ» ազգային պարկի արևմտյան տեղամասի պետը բերման է ենթարկվել Ոստիկանության Աշոցքի բաժին. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում 3 անծանոթ անձ մտել են Աշոցք գյուղի բնակիչ՝ 54-ամյա Շարմաղ Խաչատրյանին պատկանող խանութ, որտեղ իրենց պահել են անհարգալից, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Շ. Խաչատրյանի հասցեին, քաշքշել շորերից, այնուհետև հնչեցրել հայհոյանքներ, իսկ նրանցից մեկը շշով գարեջուրը լցրել է Շ. Խաչատրյանի վրա ու հետո «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Աշոցքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողները այսօր՝ սեպտեմբերի 26-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշոցքի ոստիկանություն են բերման ենթարկել Գառնառիճ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահե Հախոյանին, ով արդեն Ոստիկանությունում խոստովանել է, որ խուլիգանությունը կատարել է ինքը՝ իր ընկերների՝ Կորյուն Մխոյանի և Ահարոն Հախոյանի հետ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930