
Մոսկվայում վտանգավոր են համարում ՆԱՏՕ-ի ակտիվացումն Անդրկովկասում

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Անդրկովկասի իրադրության շուրջ Ժնեւյան քննարկումների համանախագահների հետ կայացած հանդիպմանը մատնանշել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման վտանգավորությունը: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անտի Տուրունենը եւ ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը:
«Ռուսական կողմը մատնանշել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշինքի ակտիվացման վտանգավորությունը: Վրաստանի տարածքում ծավալվում է դաշինքի ռազմական ենթակառուցվածքը, պարբերաբար անցկացվում են զորավարժություններ, որոնց մասշտաբները տարեցտարի մեծանում են, ներդրվում են զինված ուժերի եւ դրանց կառավարման նատօյական ստանդարտներ,-նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:-Այս ամենը սպառնում է Անդրկովկասի իրադրության լուրջ ապակայունացմամբ եւ սպառնում է Ռուսաստանի Դաշնության, Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության անվտանգությանը»:
Կարասինն ընդգծել է, որ այս իրավիճակում «մեծանում է, մի կողմից, Սուխումի եւ Ցխինվալի եւ, մյուս կողմից, Թբիլիսիի միջեւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքման կարեւորությունը»:
Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի պետական սահմանների իրադրությունը եւ Անդրկովկասի շուրջ ժնեւյան քննարկումների նոր փուլի նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-11-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: