Սեպտեմբերի 26-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։
Այս մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ բացահայտեց իր մարդկային էությունը, ինքը, որպես կրթության նախարար ոլորտի շահերի պաշտպանը չէ՛, ում շահերն ասես պաշտպանում է, բացի կրթությունից, խոսելիս երբեմն այնպիսի վրիպումներ է թույլ տալիս, որ կասկածում եմ, թե ինքը կարդացել է ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը:
Պաղեստինցին հրազենով իսրայելացիների վրա հարձակում է կատարել Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ Երուսաղեմի մերձակայքում:
Պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խորը հիասթափություն» է հայտնել Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ, որը, Վաշինգտոնի կարծիքով, կարող է անկայունության հանգեցնել այդ տարածաշրջանում։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադայի CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայի խաղաղապահ առաքելությանը։
Սեպտեմբերի 26-ին, ժամը 07:49-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ ՊՆ-ի կողմից տրամադրված 1 միավոր տեխնիկա:
Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը, ինչը վկայում են 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները:
Երևանի Մամիկոնյանց փողոցում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում գազային ատրճանակ է կիրառվել, տուժածներ չկան: Համացանցում տարածվող տեղեկություններն այն մասին, թե կիրառվել է հրազեն, իրականությանը չեն համապատասխանում:
Պրահայի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի դերասան Յան Տրշիսկան: Հայտնի է, որ 80-ամյա Յան Տրշիսկան սեպտեմբերի 23-ին լուրջ վնասվածքներ է ստացել Կարլովա կամրջից Վլտավա գետն ընկնելու ժամանակ:
Մեր տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում պաշտոնների է նշանակել: Օրինակ, եղբոր որդուն Հայկ Վիրաբյանին, նշանակել է Ստեփանավանի արխիվի տնօրեն, մյուս ազգականին՝ Իսահակ Վիրաբյանին էլ այլ աշխատանքի է նշանակել՝ կրկին արխիվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ասում են, թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:
ԲՀԿ-ն որոշել է նոյեմբերին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, ով Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ աղջկա ամուսինը: Աղասի Հակոբջանյանը ևս ԲՀԿ-ական է: Սիսիանի քաղաքապետի պաշտոնը հիմա ավելի է կարևորվում, եթե նկատի ունենանք, որ քաղաքին միացվել են Սիսիանի 27 գյուղական համայնքները:
«Գողական» դինաստիայի երկրորդ ներկայացուցիչն, ով ստիպված կլինի լքել Ռուսաստանը մոտ ապագայում, 34-ամյա «օրենքով գող» Գեորգի Քալաշյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Գեորգի Թբիլիսսկի կամ Կոտիկ Մլադշի:
«Աբրահամյանները սա չեն համարում զիջում: Կողմերը իրողությունը ձևակերպում են այսպես՝ ՀՀԿ- ի առաջադրած երիտասարդ թեկնածուն ընդունելի թեկնածու է կողմերի համար»:
«Չեմ էլ ուզում մեկնաբանել՝ հիմարություն է», – ասաց Էդուարդ Գրիգորյանը՝ հավելելով, որ 4-5 ամիս սպասել է և դիմել ԱԱԾ աշխատակցին, նրա խորհրդով էլ՝ ՀՀ գլխավոր դատախազին:
Արդեն 2 ամիս է՝ վարորդներն այս խնդրի շուրջ բողոքում են, սակայն պետական պաշտոնյաները գերշահույթներով աշխատող հանքի սեփականատերերի «բարիքներից են օգտվում» տարբեր ակցիաների շրջանակներում ու թերեւս հենց այդ պատճառով չեն պաշտպանում ՀՀ քաղաքացիների իրավունքները:
Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է: Այս մասին armtimes.com-ի խմբագրություն ահազանգեց Շիրակի պետական համալսարանի ընդհանուր բաժնի նախկին վարիչ եւ ռեկտորի ընդունարանի նախկին գործավարուհի Լենա Խաչատրյանը եւ տեղեկացրեց, որ գործող ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Իգլայի» գործով նոր զարգացումներ են սպասվում: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանը որևէ վտանգ այլևս չի ներկայացնում, և Արցախի ՊԲ նախկին հրամանատարն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի:
Եվ դահլիճին «խաղաղեցնելու» համար հանդիսատեսի միջից մի երիտասարդ, կոստյումը հագնելով, վազել է բեմ ու սկսել մի կերպ թարգմանել Մուտիի խոսքը՝ իտալերենից հայերեն։
«Այդ մարդկանց եւ Վահագնի միջեւ պարբերաբար վենդետաներ են տեղի ունեցել: Կարադավիդովը պատմել է, որ Վահագն իր ազգականներին եւ ընկերներին սպանել է. սպանության պատվեր է տվել, Ալավերդին պահում է լարված վիճակում: Նաեւ հայտնել է նրան, որ նման մտադրություն ունի (սպանության հեղ,-), սակայն նրանց ճանաչելով Ռաֆիկ Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձեւավորվել, որ նրանք վերջիվերջո չեն կրակելու»,- մանրամասնեց պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
«Բերքը կա, բայց շոգերի պատճառով կարտոֆիլն արդեն հողի մեջ թոռոմել է, չենք էլ կարողանում հանել»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Վարդաբլուր համայնքի բնակիչ Միքայել Ֆրանգյանը:
Մինչ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն զբաղված է շինարարական խնդիրներով, Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ: Եկեղեցին ոչինչ չի անում՝ հոգեորսության դեպքերը կանխելու համար. ամեն ինչ թողնված է ինքնահոսի:
Մեր տեղեկություններով` հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր «բարձր» մասնակցությունը կբերի նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
ԱԱԾ-ից, սակայն, քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել է. «Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը սույն քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեն եւ չեն հարցաքննվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել:
Աբու Դաբիի կլինիկաներից մեկում մահացել է Եգիպտոսի այն քաղաքացուհին, որը համարվում էր աշխարհի ամենագեր կինը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: