«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ: Մանկունյանցիները 26-ամյա դարպասապահի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները կսկսեն մոտ ժամանակներս:
Սեպտեմբերի 29-ին կմեկնարկի ամենամյա «ԴիջիԹեքի» միջազգային ցուցահանդեսը՝ համախմբելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք հանրությանը կներկայացնեն ՏՏ ոլորտի նորագույն ձեռքբերումները։
Նախարար Օլգա Վասիլևան նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը պատմական խորը արմատներ ունի, այդ իսկ պատճառով, առկա ամուր հիմքի վրա այն երկուստեք շարունակաբար զարգացնելն ու ընդլայնելն ավելի դյուրին է:
«Ռեալը» նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ համաձայնության է եկել 21-ամյա կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ: Համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2020 թվականը, իսկ ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 500 մլն եվրո: Հետագայում այդ գումարը կարող է վերանայվել:
«Անտրամաբանական կարծիք է: Հասկանալի է, չէ՞, որ մենք ընտրություններին մասնակցելով՝ նպատակ ենք ունեցել՝ քաղաքի կառավարման գործում դերակատարություն ունենալ, այլ ոչ թե՝ 5 տարի շարունակ բոյկոտել նիստերը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ Շիրակի մարզի բնակիչ Ռ. Շ.-ից ստացված հաղորդման հիման վրա:
«ՇՊՀ ռեկտորի առաջին «դաժան» հաշվեհարդարը Հովհաննես Խորիկյանի նկատմամբ հնազանդ գիտական խորհրդի կողմից ամբիոնի վարիչի պաշտոնում անվստահություն հայտնելն է: Նախ, ես հրամանով մինչև նոյեմբեր պաշտոնակատար եմ, այսինքն՝ գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ անվստահություն հայտնեին, երկրորդ՝ գիտական խորհրդի անդամ ինձ ընտրել էր ֆակուլտետի խորհուրդը: Սա է համալսարանի գործունեությունը… պատժել, պատժել»:
Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը և 2017 թվականի բյուջեն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին:
Թբիլիսիում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ETERNITY 2017 շտաբային վարժանքները:
Սոցիալ–դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը սեպտեմբերի 22-24-ը կուսակցության 21-րդ փակ համագումար է անցկացրել, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն: Ինչպես տեղեկացրին ՍԴՀԿ մամուլի ծառայությունից, համագումարին մասնակցել են աշխարհի 15 և Հայաստանից ընտրված շուրջ 100 կուսակցական պատվիրակներ: Համագումարի մեկնարկը տրվել է Եռաբլուրում, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկներին:
Նախագահը երախտագիտություն է հայտնել վերոհիշյալ կառույցների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:
Վերջին շրջանում հայ հասարակության շրջանում, մամուլում ամենաքնննարկվող և ակտուալ թեմաներից է հայ-վրացական երկկողմ հարաբերությում առկա իրավիճակը, որը կարծես թե հետևանք է մի շարք տարածաշրջանային իրադարձությունների:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ:
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 25-ին քվեարկել է Իրաքյան Քրդստանում երկրի սահմանում տեղակայված բոլոր հսկիչ անցակետերի փակման օգտին ի պատասխան այդ ինքնավար տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, նշել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրագործման կարեւորությունը:
Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված դասական համերգին Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և 12-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անի Աթայանը կատարեցին Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտինո» ստեղծագործությունը:
Իսպանիայի Կատալոնիայի մարզի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի կասկածում, որ տարածաշրջանի անկախության՝ հոկտեմբերի 1-ին պլանավորված հանրաքվեն կկայանա:
Իրաքը կոչ է արել արտասահմանյան պետություններին՝ դադարեցնել ինքնավար Իրաքյան Քրդստանից նավթի ներմուծումը եւ առեւտրով զբաղվել միայն կենտրոնական կառավարության հետ:
Ոստիկանություն են ներկայացել Նորաշենի գյուղապետի մեքենայի ուղղությամբ կրակած 4 անձանցից 2-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին հայտարարել է, որ Գերմանիայի ուժեղ կառավարությունն այժմ ավելի կարեւոր է ԵՄ-ի համար, քան երբեւիցե, եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցությունների հաջողության հույս է հայտնել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 25-ին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ առ ոչինչ է համարում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում հանրաքվեի արդյունքները:
Հայաստանի պատվիրակները ցանկացած հարթակում եւ ձեւաչափում պետք է պատրաստ լինեն հակազդելու Ադրբեջանին:
Skype-ի օգտատերերը ծառայության աշխատանքի խափանումների են բախվել ամբողջ աշխարհում, ինչի մասին վկայում են downdetector կայքի տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների խափանումներին ու անջատումներին:
Արտաշատի սահմանապահ կետի ռուս սահմանապահները ձերբակալել են Երասխի հատվածում հայ-թուրքական սահմանը հատած անհայտ անձի:
Լազարյան ճեմարանը գործում է և չի փակվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։ Նա հավաստիացրեց, որ նման բան չկա և դպրոցը չի օպտիմալացվում։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունից դուրս գալու գործընթացի (Brexit) շրջանակներում Եվրամիությանը (ԵՄ) վճարի 52 միլիարդ եվրո, որպեսզի մարի գործող եվրոպական ծրագրերի գծով ավելի վաղ հոժարակամ ստանձնած ֆինանսական պարտավորությունները:
Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան չի բացառել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման հնարավորությունը: