Բաժիններ՝

Նոր Բունդեսթագը Գերմանիայի բնակիչների վրա տարեկան 75 մլն եվրոյով թանկ կնստի, քան նախորդը

Գերմանացի փորձագետները եւ քաղաքագետները բազմիցս անհանգստություն են հայտնել այն բանի վերաբերյալ, որ նոր Բունդեսթագը շատ ավելի մեծ չափերի կլինի, քան առաջ: Դա կապված է ընտրությունների գերմանական մոդելի առանձնահատկությունների հետ, որը ենթադրում է լրացուցիչ մանդատների տրամադրում։

Ընտրությունների մասին օրենքի համաձայն՝ խորհրդարանը պետք է բաղկացած լինի 598 պատգամավորներից: Բայց 15-րդ գումարման Բունդեսթագն, օրինակ, ուներ 603 պատգամավոր, 16-րդ գումարմանը՝ 614, 17-րդինը՝ 622 եւ, վերջապես, նախորդ՝ 18-րդ գումարմանը՝ 631 պատգամավոր:

Նոր Բունդեսթագում պատգամավորներն էլ ավելի շատ են՝ 709:

Համապատասխանաբար, կաճեն նաեւ դրա գործունեության հետ կապված ծախսերը: Գերմանիայի Հարկատուների ասոցիացիայի (BdSt) հաշվարկների համաձայն՝ խորհրդարանը տարեկան հարկատուի վրա լրացուցիչ կնստի առնվազն 75 միլիոն եվրո:

Փորձագետներն սպասում են, որ միայն 2018 թվականին ծախսերն ընդհանուր առմամբ կկազմեն 517 միլիոն եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930