Բաժիններ՝

«Վարչապետի հանձնարարականը կատարվել է». Վահան Մարտիրոսյան

«Վրացական կողմն ավելացրել է իրենց ճանապարհը մաքրող տեխնիկաները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վարչապետի՝ Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու հանձնարարականի մասին՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ ինքը վերջերս նորից հանդիպել է Վրաստանի ավտոճանապարհային տնօրենի հետ, և նա վստահեցրել է, որ ավելացրել են ձյուն մաքրող տեխնիկաները. «Բացի դրանից, արդեն նախագծային աշխատանքներ է գնում այդ հատվածում թունելի կառուցման համար, մյուս տարվանից կսկսվի թունելի կառուցումն այդ հատվածում, որը կտևի մոտ երեք տարի»:

Վ. Մարտիրոսյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը միայն ցամաքային ճանապարհը չէ, այլընտրանքային ճանապարհ է նաև այն լաստանավային ճանապարհը, որը հարավկովկասյան երկաթուղին կազմակերպեց. «Բավականին հարմար գնային առաջարկներ ներկայացրեց գործարարներին, դա ես համարում եմ այլընտրանքային ճանապարհ: Ինչ վերաբերում է ցամաքային այլընտրանքային ճանապարհներին, ապա դա գտնվում է երկու այլ պետությունների տարածքում, մենք կարող ենք միայն իրենց հետ աշխատելով գտնել այլ լուծում, բայց չենք կարող առաջարկ ներկայացնել Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհի կառուցման»: Նախարարի փոխանցմամբ՝ վարչապետի հանձնարարականը կատարվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս