
«Գառնի»-ի մուտքը սեպտեմբերի 30-ի փոխարեն անվճար կլինի հոկտեմբերի 2-ին

«Գառնի»-ի մուտքը սեպտեմբերի 30-ի փոխարեն անվճար կլինի հոկտեմբերի 2-ին: Ինչպես տեղեկացրին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ օգոստոսի 30-ի հրամանի համաձայն, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում 2017 թ. սեպտեմբերի 30-ի աշխատանքային և անվճար այցելության օրը տեղափոխվել է 2017 թ. հոկտեմբերի 2-ը` երկուշաբթի օրը:
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է: