Բաժիններ՝

Եվս մեկ ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում. razm.info

Razm.info-ն գրում է. Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը:

Քերիմով Ասիֆին ծեծել են նրա 3 ծառայակիցները, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոր պնդմամբ՝ Ասիֆը հիվանդանոցում մահացել է նախարարության անուշադրության պատճառով:

Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն Ադրբեջանի Կյուրդեմիրի շրջանի Շխմլը գյուղի բնակիչ էր:

Ըստ Հեբիբ Աբդուլլաևի՝ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում 2017 թվականի առաջին 9 ամիսներին մահացել է առնվազն 50 զինծառայող:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930