«Քաղաքական կամքը «պոզով-պոչով» է լինո՞ւմ». Արփինե Հովհաննիսյան
«Հարգելի գործընկերներ, քաղաքական կամքի բացակայությո՞ւն եք համարում այն, որ ԱԺ-ում քննարկում ենք այս օրենքները։ Ուզում եմ հասկանալ՝ քաղաքական կամքը «պոզով-պոչո՞վ» է լինում։ Բնականաբար, ես երեսպաշտ չեմ լինի՝ ասելով, թե դա բավարար է. միայն սա բավարար չէ»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Ազդարարների ինստիտուտին, և նշեց, որ այդ մարդիկ գործ տվողներ չեն. «Այդ մարդիկ կարող են նպաստել երկրում լուրջ հանցագործությունների բացահայտմանը։ Եթե բավարար չափով բառերը բավարար չեն, ուրեմն՝ այլ եզրույթ օգտագործենք»։
ԱԺ փոխնախագահը պատրաստակամութուն հայտնեց՝ հակակոռուպցիոն մրցութային խորհրդում ընդդիմությանը տեղ տալու մասով. «Իմ համոզմունքը սրանից չի փոխվում. ես շարունակում եմ այն մտքին մնալ, որ այս մարմինները պետք է լինեն ապաքաղաքական։ Ի դեպ, երբ անընդհատ ասում եք՝ եկեք՝ արձանագրենք, որ մյուս մարմինները ձախողվել են, ժողովուրդ, մեր երկրում այսպիսի մարմին չի եղել, որ ձախողումն էլ արձանագրենք։ Այս դահլիճում նստած յուրաքանչյուրից է կախված՝ կաշխատի՞ այս մարմինը, թե՞ ոչ։ Որևէ մեկը թող իրեն չվերապահի դատախազի, դատավորի կամ սրբի դեր»։