«Հայաստանի զարգացման համար երկիրը պետք է կառավարի Սերժ Սարգսյանը». Գալուստ Սահակյան

ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահ է, որ Հայաստանի զարգացման համար երկիրը պետք է կառավարի Սերժ Սարգսյանը:

«Պետության հնարավորինս արագ զարգացման համար, կարծում եմ, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջությամբ նվիրվի պետության հետագա կառավարման գործին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը` միաժամանակ հավելելով, որ բարձր է գնահատում Կարեն Կարապետյանին:

Ըստ նրա` վարչապետի փոփոխության հարցն այս պահին պետք չէ քննարկել, քանի որ որոշվել է, որ այս կառավարության վարչապետը Կ.Կարապետյանն է. «Այդ հարցը կապված է երկրի առաջխաղացման հետ, մեր պետության հետագա ճակատագրի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930