ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:
«Որ կողմն ավելի լավ օգտագործեց ստատուս-քվոյի ժամանակը՝ հզորանալու, բնակչությունն ավելացնելու, ժողովրդավարական ուղով զարգանալու, հզոր պետություն կառուցելու, նրա օգտին էլ աշխատելու է։ Բոլոր հնարավորությունները կան, պետք է աշխատել»։
«Մոնակոն» հաղթեց առաջնությունը 8-րդ անգամ և ընդհատեց ՊՍԺ-ի սերիան, որը չեմպիոն է դարձել է 2013-16թթ.:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողներին է համարում ներքին թշնամի: «Դուք եք, ո՞վ ա թշնամին»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց նա:
Նա հայտարարեց, որ անգամ ազատագրված տարածքները չեն տա. «Տո գրող էլ չենք տա, չկա ըտենց բան: Երբ որ կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ինչքան ուզում ենք, վերցենք մեզի, մնացածն էլ քյասիփուսի»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե լինի պահանջ, իրենք կարող են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին թուրքական կողմի որոշումը:
«Այ ցավդ տանեմ՝ կդնեն, թե չեն դնի, կտեսնեք մի քանի օրից, որոշակիություն կլինի մի քանի օրից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ի վերջո ոմանք մանդատները վայր դնելո՞ւ են:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
ԱՄՆ-ի զինված ուժերը գրեթե ավարտել են ծավալումը, որը թույլ է տալիս ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, արդեն որոշված թիրախների վրա մի քանի հարյուր Tomahawk թեւավոր հրթիռներ արձակելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Զաքարյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Վաշինգտոնը եւ Բրյուսելը հրաժարվել են արգելել ձեռնածանրոցով գաջեթների փոխադրումը Եվրոպայից Ամերիկա ավիաչվերթերում:
Վեցերորդ գումարման խորհրդարանը սկսել է Ազգային ժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Արա Բաբլոյանի թեկնածությունը: «Ես կարծում եմ, որ մեր առաջարկած թեկնածուն ընկալելի և ընդունելի է հայ ժողովրդի համար»,- ասաց Վ. Բաղդասարյանը՝ կոչ անելով քվեարկել Արա Բաբլոյանի օգտին ԱԺ նախագահի պաշտոնում:
Իրանը, որպես պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան ինն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ:
«Ազգային ժողովին այսօր տրված է պատմական շանս, ինչի մասին խոսեց նաև նախագահը` ասելով, որ առաքելությունների բաշխման տեսակետից այլևս ԱԺ-ի դերակատարությունը դժվար է գերագնահատել, հատկապես` 2018 թ. սահամանդրական բարեփոխումների շրջադարձային փուլը թևակոխելուց հետո ԱԺ կշիռը, հետևաբար` յուրաքանչյուրիս պատասխանատվությունն այստեղ շատ ավելի մեծ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում է հայտարարել, այնպես էլ հիմա` չի պատասխանելու լրագրողների հարցերին:
Նա տարակուսեց հարցից, թե իշխանության հրաժարականը պահանջելո՞ւ են. «Ո՞վ ա պահանջելու, շնորհակալություն, ցտեսություն ձեզ»,- ասաց նա և փորձեց հեռանալ, սակայն ապարդյուն:
Եվրահանձնաժողովը հրապարակել է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում է թռչել Եվրոպա:
«Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների և ՀՀ-ում ու Իսպանիայի Թագավորությունում Ինտերպոլի ԱԿԲ-ների հետ համագործակցության արդյունքում՝ 2016 թ. հունիսի 17-ին Իսպանիայում հայտնաբերել և կալանավորել, իսկ 2017թ. մայիսի 17-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Սոսո Խ.-ն։
Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց են ունեցել և նա համաձայնել է, որ տեղերը համամասնորեն բաժանվեն:
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի համար մեծ պատասխանատվություն է խորհրդարանում աշխատելը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մեծ ապրումներ ունի, քանի որ շատ է սիրում խորհրդարանը: «Սիրում եմ այն որպես վայր, որպես աշխատատեղ: Ես այսօր այստեղ եմ հիշողություններով ու ապագայի հանդեպ լավ էներգիայով»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում պատգամավորները ձևավորեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: ՀՀԿ-ն ներկայացրեց օրենքի նախագիծ, որի համաձայն հաշվիչ հանձնաժողովը կունենա 9 անդամ, որից 5-ը կլինեն ՀՀԿ ներկայացուցիչներ, 2-ը՝ «Ծառուկյան» դաշին քի ներկայացուցիչներ, իսկ ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը հանձնաժողովում կունենան մեկական ներկայացուցիչ: Օրենքի նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 51, դեմ՝ 8 պատգամավոր: Նախագիծը ընդունելու համար անհրաժեշտ էր 30 ձայն:
Հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը կյանքի 52-րդ տարում մահացել է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վանիկ Ներսեսյանն 2017 թվականի մայիսի 19-ից կազատվի ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Երբեք մի մոռացեք, որ պատգամավորական մանդատը վստահության ու պատասխանատվության մանդատ է: Ձեր ճակատագիրն այդ մանդատով շաղկապվեց երկրի ճակատագրին և զինվորին ներհատուկ քաջություն ու խիզախություն է պահանջում:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը մեջլիս է ուղարկել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի պատրաստած մեղադրական եզրակացությունը, որով պահանջվում է հայ պատգամավոր Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ջեմմա Բաղդասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Պատկերացրեք, թե ինչքան դժվար կլինի օտարների համար մրցել միավորված հայերի հետ: Հաջողության բանալին այն է, որ ստեղծենք այնպիսի պայմաններ և զարկ տանք այնպիսի ոլորտների և ծրագրերի զարգացմանը, որտեղ հիմնական մրցակիցները օտարերկրյա շուկաներում են, այսինքն՝ ստեղծված արտադրանքն ու մատուցված ծառայությունները գերազանցապես ուղղված են արտահանմանը»,-նշեց Սերժ Սարգսյանը:
Ֆուկիի պրեֆեկտուրայում Ճապոնիայի «Տակահամա» ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկումը, որն իրականացվել է մայիսի 17-ին, անցել է հաջողությամբ:
«Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդ տեսակետը չի կարող ընդունելի լինել: Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում»,- ասաց նա: