«Թույլ տվեք չակերտներ չբացել». Գագիկ Ծառուկյան

«Այ ցավդ տանեմ՝ կդնեն, թե չեն դնի, կտեսնեք մի քանի օրից, որոշակիություն կլինի մի քանի օրից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ի վերջո ոմանք մանդատները վայր դնելո՞ւ են:

«Բացթողում է եղել, կամ տեղեկացված չեն եղել, դրա համար ես ասացի՝ խմբակցության խորհրդում կքննարկենք ու որոշում կկայացնենք,- ասաց նա՝ վստահեցնելով, թե իր գլխավորած դաշինքում պառակտում չկա,- Ի՞նչ պառակտում, այ ցավդ տանեմ, տեսե՞լ ես ըտենց բան։ Բոլորի հետ էլ աշխատելու ենք, բոլորն էլ մեր թիմակիցներն են»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր են բզբզողները, որոնց մասին երեկ հայտարարել է Գ.Ծառուկյանը: «Ե՛վ ընդեղից, և՛ ձեր միջից, և՛ ուրիշ կուսակցությունից»,- արձագանքեց Ծառուկյանը։ Նա չբացահայտեց, թե արդյոք իշխանությունները ևս բզբզացե՞լ են. «Թույլ տվեք չակերտներ չբացել»։

Անդրադառնալով ընդդիմադիր լինել-չլինելու խնդրին` Գ.Ծառուկյանը կարևորեց ոչ թե ցեխ շպրտելը, այլ օգտակար լինելը երկրի համար, տնտեսության զարգացմանը, ժողովրդի բարեկեցիկ կյանքին. «Անկախ նրանից, թե ընդդիմադիր ես, այլընտրանք ես, թե կոալիցիայի անդամ ես, պարտավոր ես ճիշտ մտածել ու համապատասխան, ճիշտ որոշումներ կայացնել»։

Տեսանյութեր

Լրահոս