«Նիկոլն էլ ա մեր ընկերը…». Սեյրան Սարոյան

ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողներին է համարում ներքին թշնամի: «Դուք եք, ո՞վ ա թշնամին»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց նա:

Ըստ Սարոյանի` ընդդիմության հետ շատ նորմալ համագործակցում են, որոշ գոծիչների հետ անգամ ընկերներ են, Սեյրան Օհանյանն էլ է իր ընկերը, շարունակվում են շփվել.

«Նիկոլն էլ ա մեր ընկերը, այ մարդ, քաղաքականությունից դուրս մենք չենք կարա՞ ընկերություն անենք, այ քեզի բան»: Իր նախկին ընկերների մասին Սարոյանն ասաց. «Այ մարդ, հո էս խորհրդարանը աշխարհի վերջը չի՞, փողոց կա, ռեստորան կա, էս պստիիկ երկրի մեջ հարսնիք կա, կնունք կա, ոնց ֆռում ես, սաղ տեղերը նույն մարդիկ են էլի: Յանմ գնալու են Սիբիր, ես էլ չտեսա»:

Թե ովքե՞ր են Գագիկ Ծառուկյանի ասած «բզբզացոները», Սարոյանը պատասխանեց, որ բզբզացողներին պետք է հարցնել. «Հանրապետականից պրծանք, հմի էլ անցանք բզբզացողների՞ն: Սաղ տեղերն էլ բզեզներ կան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031