![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշեցին չարգելել գաջեթների փոխադրումը Եվրոպայից Ամերիկա ավիաչվերթերում
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/883521.jpg)
Վաշինգտոնը եւ Բրյուսելը հրաժարվել են արգելել ձեռնածանրոցով գաջեթների փոխադրումը Եվրոպայից Ամերիկա ավիաչվերթերում: Այդ մասին հայտնել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան:
Համապատասխան որոշումը Բրյուսելում կայացած հանդիպմանն ընդունել են Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչներն ու փորձագետները:
Կոնսուլտացիաների արդյունքում նշվել է, որ ավիաանվտանգության նպատակով դիտարկվում են այլ միջոցներ, բայց դրանց մասին հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։