«Հովիկ Աբրահամյանը նեղացած չէ իշխանություններից». Արգամ Աբրահամյան

««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը, եթե իշխանություն չէ, ուրեմն ընդդիմություն է: Ես խմբակցության անդամ եմ, խմբակցությունն ինչ դիրքորոշումով շարժվի առաջ…»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» դաշիքնի պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը` ի պատասխան հարցի, թե ինքն ընդդիմադի՞ր պատգամավոր է լինելու:

Նա տարակուսեց հարցից, թե իշխանության հրաժարականը պահանջելո՞ւ են. «Ո՞վ ա պահանջելու, շնորհակալություն, ցտեսություն ձեզ»,- ասաց նա և փորձեց հեռանալ, սակայն ապարդյուն:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հովիկ Աբրահամյանը նեղացա՞ծ է իշխանություններից: «Ոչ, նեղացած չէ»,- պատասխանեց Ա.Աբրահամյանը:

Անդրադառնալով Արտաշատի քաղաքապետի թափուր պաշտոնի խնդրին` Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում ԿԸՀ-ն կնշանակի ընտրությունների օրը և իրենք կառաջադրեն իրենց թիմից թեկնածուի: Նա վստահեցրեց, որ չի ափոսոսում Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հեռանալու մասին, քանի որ հիմա ամբողջ մարզն է ներկայացնում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս