«Մոնակոն»՝ Ֆրանսիայի չեմպիոն
                                    Մոնեգասկներն ընդհատեցին ՊՍԺ-ի քառամյա հեգեմոնիան:
Լիգա 1-ի 31-րդ տուրի հետաձգված խաղում «Մոնակոն» տանը 2:0 հաշվով հաղթեց «Սենթ Էտյենին» և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց իրեն հաղթանակով:
Մոնեգասկները հավաքեցին 92 միավոր և առաջ են ՊՍԺ-ից 6 միավորով:
«Մոնակոն» հաղթեց առաջնությունը 8-րդ անգամ և ընդհատեց ՊՍԺ-ի սերիան, որը չեմպիոն է դարձել է 2013-16թթ.:
2016-17թթ. մրցաշրջանում «Մոնակոն», ինչպես «Ռեալը» և «Բարսելոնան», խփել է ավելի քան 100 գնդակ:
Ֆրանսիական ակումբը հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ 2 խաղերի արդյունքում պարտվեց «Յուվենթուսին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    