ԱԺ-ն ձևավորեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում պատգամավորները ձևավորեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: ՀՀԿ-ն ներկայացրեց օրենքի նախագիծ, որի համաձայն հաշվիչ հանձնաժողովը կունենա 9 անդամ, որից 5-ը կլինեն ՀՀԿ ներկայացուցիչներ, 2-ը՝ «Ծառուկյան» դաշին քի ներկայացուցիչներ, իսկ ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը հանձնաժողովում կունենան մեկական ներկայացուցիչ: Օրենքի նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 51, դեմ՝ 8 պատգամավոր: Նախագիծը ընդունելու համար անհրաժեշտ էր 30 ձայն:

ՀՀԿ-ից հաշվիչ հանձնաժողովում ներկայացված կլինեն Գագիկ Մելիքյանը, Ռադիկ Գրիգորյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արայիկ Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը:

«Ծառուկյան» դաշինքից հանձնաժողովում ներկայացված կլինեն Շաքե Իսայանը և Արայիկ Աղաբաբյանը, «Ելք» դաշինքից՝ Լենա Նազարյանը, ՀՅԴ-ից՝ Սուրեն Մանուկյանը:

Նիստը վարող Կնյազ Հասանովը հանձնաժողովին առաջարկեց նիստ գումարել և ներկայացված կազմից ընտրել հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031