Բաժիններ՝

«Իմ երկրում փորձում են քանդել պետությունը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-­ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ 1414 ձայնով ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է թուրքական ԶԼՄ-­ները, այդպիսով ԱԶԿ-­ում սկսվել է Էրդողանի ղեկավարման երկրորդ շրջանը:

Համագումարի ժամանակ Էրդողանը նշել է, որ 998 օր հետո կրկին վերադարձել է կուսակցություն: Նա անդրադարձել է երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ նշելով. «Հարցնում են, թե երբ է հանվելու արտակարգ դրությունը: Իմ երկրում փորձում են քանդել պետությունը, դուք ինչ երեսով եք մեզ նման բան հարցնում: Չի հանվելու, քանի դեռ իրադրությունը չի հանդարտվել»: Թուրքիայի նախագահն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին:

«Արդեն ստիպված չենք հանդուրժել Եվրամիության՝ մեր երկրի պատիվն անտեսող վերաբերմունքը: Կամ ԵՄ-ն պահում է մեզ տված խոստումը, կամ էլ ամեն ոք անում է իր
իմացածը»,­-նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ իրենց նախընտրությունն անկախ ամեն ինչից

Եվրամիության հետ ճանապարհը շարունակելն է: Կուսակցության կանոնադրության մեջ համագումարում մտցվել է փոփոխություն և ԱԶԿ արդեն նախկին ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարվել է որպես ԱԶԿ նախագահի տեղակալ:

Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելությունն արգելվում էր: Սակայն ապրիլի 16­-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս