Իսրայելը Թրամփի այցի նախաշեմին հավանություն է տվել պաղեստինցիներին մի շարք զիջումներ անելուն. Haaretz
Իսրայելի Անվտանգության կաբինետն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախօրյակին՝ մայիսի 21-ի երեկոյան, հաստատել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակամղված են Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների վիճակի
թեթեւացմանը: Այս մասին հայտնել է Haaretz թերթը: «Իսրայել Թրամփի առաջին այցի
նախաշեմին Անվտանգության կաբինետը հաստատել է Արեւմտյան ափին պաղեստինցիների համար նախատեսված տնտեսական միջոցների փաթեթը»,-նշում է հրատարակությունը:
Haaretz-ի տվյալներով՝ «նախարարների հավանությանը ներկայացված միջոցների փաթեթը ներառում է Արեւմտյան ափի եւ Իսրայելին միջեւ հսկիչ անցակետում անցման հեշտացում այն պաղեստինցիների համար, ովքեր Իսրայելում աշխատելու իրավունք ունեն, Իսրայելի եւ Հորդանանի միջեւ հսկիչ անցակետի աշխատանքի ժամերի ընդլայնում մինչեւ շուրջօրյա ռեժիմ «Ալենբի» կամրջին, որը հիմնականում օգտագործվում էպաղեստինցիների կողմից, Քեբրոնի բարձրավանդակի հարավային մասում «Թարքումիա» արդյունաբերական գոտու ընդլայնման թույլտվություն, պաղեստինցիների արդեն կառուցված հազարավոր տների թույլտվությունների տրամադրում»,-նշել է թերթը:
Դոնալդ Թրամփը երկօրյա այցով Իսրայել է ժամանում մայիսի 22-ին Սաուդյան Արաբիայից, որը դարձել է առաջին կանգառն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու պահից ի վեր նրա առաջին միջազգային շրջագայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: