Բաժիններ՝

«Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում մեքենան ամբողջությամբ այրվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 22-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ «Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան-Գառնի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի 34 UM 397 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը, կողաշրջվել և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Գ. Գ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Գառնիի առողջության կենտրոն», որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն, այնուհետև դուրս գրվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:55-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս