
Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Մայիսի 21-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում` դաշտամիջյան տարածքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամվտոմեքենաները արգելափակվել են Ծաղկաբեր-Հարթագյուղ դաշտամիջյան հատվածում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes GL» 01 RA 101 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ.) և «Mitsubishi Pajero» 10 QQ 001 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ս.) մակնիշի ավտոմեքենաները (6 ուղևոր) և ուղեկցել մինչև գլխավոր ավտոճանպարհ: