Բաժիններ՝

Զարիֆն արձագանքել է Թրամփի հակաիրանական հայտարարություններին

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն արձագանքել է Իրանի Իսլամական
Հանրապետության (ԻԻՀ) հասցեին հնչած քննադատական դիտողություններին, որոնք մայիսի 21-­ին արվել են ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից էր Ռիադում կայացած աբարա­իսլամա­ամերիկյան գագաթնաժողովում, ենթադրելով, թե Միացյալ Նահանգները ցանկանում է փող կորզել Սաուդյան Արաբիայից։

«Իրանը ներկայիս ընտրություններից անմիջապես հետո ԱՄՆ­-ի նախագահի կողմից գրոհի է ենթարկվել ժողովրդավարության եւ չափավորության այդ պատվարում: Արտաքին քաղաքականությու՞ն թե՞ պարզապես 480 միլիարդ դոլարի կորզում Սաուդյան
Արաբիայից»,­-գրել է Ջավադ Զարիֆը Twitter­-ում՝ բերով նաեւ մեջբերումներ Թրամփի արտասանած ճառից:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանն ԱՄՆ­-ի ղեկավարն ԻԻՀ­-ին մեղադրել է զինյալներին զենքի մատակարարումների մեջ, ինչպես նաեւ հայտարարել է Իրանի պատասխանատվության մասին Լիբանանի, Իրաքի, Եմենի եւ Սիրիայի անկայուն իրադրության համար: Նրա խոսքով՝ քանի դեռ Թեհրանը «գործընկեր լինելու մտադրություն չի հայտնի խաղաղության (հաստատման) համար, բոլոր երկրները եւ ժողովուրդները պետք է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին»:

Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի Սաուդյան Արաբիա երկօրյա այցի ժամանակ կնքվել են բազմամիլիարդանոց գործարքներ, որոնց թվում է Սաուդյան Արաբիային գրեթե 110 միլիարդ դոլար գումարի սպառազինությունների եւ ռազմական սարքավորանքի մատակարարման համաձայնագիրը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս