Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը կարգադրել է նոր բալիստիկ հրթիռի սերիական արտադրություն սկսել

Հյուսիսային Կորեան հավաստել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակման մասին տեղեկատվությունը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ այն հայտարարված է հաջողված: Ըստ գործակալության՝ արձակմանը հետեւել է հյուսիսկորեացիների առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա կարգադրել է սկսել այդ հրթիռի սերիական արտադրությունը, տեղեկացնում է BBC-­ին:

Հրթիռը, որի անվանումն ու բնութագրերը չեն հայտնվում, այժմ պատրաստ է մարտական հերթապահության դրվելու համար: Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել է մայիսի 21-­ի ցերեկը հյուսիսկորեական հրթիռի նոր արձակման մասին: Հարավկորեական Ռյոնհապ գործակալության հաղորդագրության համաձայն՝ հրթիռն անցել է շուրջ 500 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը:

Արձակումը տեղի է ունեցել այն բանից ընդամենը մեկ շաբաթ հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտրարել էր նոր տիպի հրթիռի փորձարկման մասին, որը կարող է միջուկային լիցք կրել:

Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մայիսի 21-­ին հաղորդել է, որ երկիրը կշարունակի արձակել հրթիռներ, որոնք «ունակ են հարվածելու ԱՄՆ­-ին»:

ՄԱԿ-­ի Անվտանգության խորհուրդը հյուսիսկորեական հրթիռային արձակումները վերստին կքննարկի մայիսի 23-­ին: Այդ նիստը գումարվում է ԱՄՆ-­ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031