
Արթուրո Սարուխան. Twitter-ում առաջին դիվանագետներից մեկն ու Մեքսիկայի ամենաազդեցիկ հայը

Ծագումով հայ մեքսիկացի դիվանագետ Արթուրո Սարուխանին կարելի է անվանել թվային դիվանագիտության պիոներ: 2009թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանի պաշտոնում նա Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությունների ղեկավարների շրջանում առաջինը էջ բացեց Twitter-ում (@arturo_sarukhan) և սկսեց ակտիվորեն կիրառել իր աշխատանքում տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքները:
2007 թվականի հունվարի 27-ից 2013 թվականի հունվարի 10-ը ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանն է եղել։ Ներկայումս աշխատում է Բրուքինգս ինստիտուտում (Brookings Institute)։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր է։
Արթուրո Սարուխանը ծնվել է Մեխիկոյում: Նրա հայրը ծագումով հայ մեքսիկացի կենսաբան Խոսե Սարուխանն է, որը 2017թ. արժանացել է ԱՄՆ ամենահեղինակավոր մրցանակին (Tyler prize), որն շնորհվում է կենսաբանության ոլորտում: Նրա մայրը կիսով չափ իսպանուհի է, կիսով չափ կատալոնուհի:
Առաջին բարձրագույն կրթությունը ապագա դիվանագետն ստացել է Մեքսիկայում, հետագայում ավարտել է Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանը: Անցնելով դիվանագիտական ծառայության Մեքսիկայում՝ Սարուխանը դարձավ երկրի առաջատար դիվանագետներից մեկն ու երկար տարիներ զբաղեցրել է առանցքային պաշտոններ Մեքսիկայի դիվանագիտական կորպուսում:
2006թ. Արթուրո Սարուխանը գլխավորել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի նախընտրական քարոզչության արտաքին քաղաքական ուղղությունը, իսկ 1 տարի անց նշանակվել է ԱՄՆ-ում Մեքսիկայի դիվանագիտական առաքելության ղեկավար:
Սարուխանը համարվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում Twitter-դիվանագիտության հարցով ամենաազդեցիկ մասնագետներից մեկը:
2010թ. դիվանագետին շնորհվել է B’nai-B’rith International հնագույն միջազգային հրեական կազմակերպության «Կատարելություն դիվանագիտության մեջ» մրցանակին:
Նույն տարում միջազգային հարաբերությունների Monocle ամսագիրը Սարուխանին ներառել է «Ամենաազդեցիկ գլոբալ առաջնորդների» ցանկում:
Նա նաև ներառված է «Մեքսիկայի 300 ամենաազդեցիկ մարդկանց» վարկանշային աղյուսակում, որը կազմել է իսպանալեզու Líderes Mexicanos պարբերականը:
Ըստ Rusarminfo-ի