
«Տաշիր»-ը գնել է «Իզվեստիա» խմբագրության շենքը. RIA Novosti

RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիա» խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել է վերակառուցել այն: Նշենք, որ խմբագրությունը գտնվում է Մոսկայի Տվերսկայա փողոցում: Մայրաքաղաքի համար խորհրդանշական այդ շենքը կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր
Կայքի աղբյուրը տեղեկացնում է, որ այս նախագծի իրականացման համար «Տաշիրը» կներդնի շուրջ 150 միլիոն դոլար: Խմբագրությունը տեղակայված է Մոսկայում՝ Տվերսկայա փողոցի վրա: Մայրաքաղաքի համար խորհրդանշական այդ շենքը կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր՝ նշել է աղբյուրը:
Ըստ կայքի՝ շենքի ֆասադն ամբողջությամբ կպահպանվի, իսկ վերակառուցման արդյունքում կհայտնվի նոր համալիր, որը կներառի հյուրանոցի 250 համար, գրասենյակներ, ինչպես նաև հասարակական սննդի, առևտրի կետեր: