Փրկարարները գտել են Սևանա լճում կորած տղամարդու դին

Այսօր առավոտջյան՝ ժամը 09:15-ին, Սևանա լճի ափից 200 մ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են 1971 թ. ծնված Հ. Ե.-ի դին,  ով նավակով մտել էր Սևանա լիճ (մոտ 50 մ) և չէր վերադարձել։ Այս մասին հայտնում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել։ Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել էր, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ը նավակով մտել էր Սևանա լիճ և չէր վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել էր դատարկ նավակ։

Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել էին Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։ Այսօր առավոտյան ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Տեսանյութեր

Լրահոս