Մեկ տարի առաջ այս օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ Հովհաննես Մուրադյանը նռնակ նետեց, սակայն նռնակը չէր պայթել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մուրադյանը 2014 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում շիզոֆրենիա, պարանոիդ ձև ախտորոշմամբ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Հայկուհի Բ.-ն և հայտնել, որ թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:
Աստիճանաբար հստակվում է ՀՀԿ-ականների այն շրջանակը, որը պետք է մտնի ԱԺ, զբաղեցնի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել՝ տեղեր ապահովելով ռեյտինգային «քյարթերի» համար։
Դավիթ Խ.-ն ներկայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ իսկ ո՞վ կդառնա Անվտանգության խորհրդի նոր քարտուղար։ Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին։
Ազգային անվտանգության ծառայությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքնությունները մեկը մյուսի հետևից մոտենում են իրենց տրամաբանական ավարտին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Վերնիսաժի» կառուցապատումից առաջ այդ տարածքում գործում էր մի քանի սննդի կետ, սակայն վերակառուցումից հետո միակ կետը պատկանում է քաղաքային իշխանության ներկայացուցչին։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Արտակ Դավթյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսի 4-ին ԱԺ-ում փակ նիստի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատգամավորների հետ հանդիպում էր ունեցել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով տեղեկություններ ներկայացնելու համար, Արտակ Դավթյանը նրան ասել էր. «Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում»:
Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են: Տվյալ դեպքում, սակայն, կարևոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարևորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ և ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, և եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ և անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու։
«Մեր բանակը հիմնվել է սովետական բանակի վրա: Հիմա երբ որ հանդիպում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, բոլորի հոգեբանության մեջ սովետական բանակի համակարգն է, հասկանում ենք իրար, մի քանի տարի հետո դժվար կլինի: Խաչատուրովը հարգանք ու պատիվ ունի: Սա շատ ճիշտ նշանակում էր»,- հավելեց Կոմանդոսը:
«ՍԱՍ Գրուպ»-ում ՍԱՍ-ի Արտակի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությունը միակը չէ։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Ապրիլի 14-ին, ժամը 20:56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ապրիլի 14-ին, ժամը 22:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 5-րդ փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ապրիլի 15-ին, ժամը 05:10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 14-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դերասանուհի Անջելինա Ջոլին 25 մլն դոլարով գնել է ամենաթանկ առանձնատներից մեկը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):
Ամերիկացի դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Բեն Աֆլեքը բաժանվում է իր կնոջից՝ դերասանուհի Ջենիֆեր Գառներից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին վաստակել է 8 մլն 858 հազար 432 ռուբլի, ինչը 33 հազար ռուբլով պակաս է պետության ղեկավարի 2015 թվականի եկամուտից:
Պարզվել է, որ չինացի զբոսաշրջիկներն առաջատարն են 2016 թվականին արտասահմանում ծախսած գումարների չափով:
Հավանաբար բոլորի խոհանոցներում կարելի է սխտոր գտնել։ Մենք այն ավելացնում ենք տարբեր ճաշատեսակների և չպետք է մոռանանք այն մասին, որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
Սթրեսը տարածված խնդիր է, բայց մարդկանց մոտ այն տարբեր կերպ է արտահայտվում։ Մեկը զայրանում է, մյուսը՝ լուռ արտասվում անկյունում, և այլն։ Իսկ ինչպես է սթրեսն ազդում ձեզ վրա։ Greatpicture.ru-ն գրում է՝ պարզապես նայեք այս լուսանկարին և պատասխանեք հետևյալ հարցին՝ լուսանկարում պատկերված անձանցից որն է ձեզ առավել հիմար թվում։
Վահանաձև գեղձի առողջության պահպանում։ Ըստ կայքի՝ վահանաձև գեղձի խնդիրների հիմնական պատճառները կապված են բորբոքումների և իմունային համակարգի հետ։ Երբ այս ամենը չի վերահսկվում, անձի մոտ կարող են ի հայտ գալ վահանաձև գեղձի աշխատանքի անհավասարակշռության դրսևորումներ։ Կոկոսի յուղը կարող է օգտակար լինել ոչ միայն իմունային համակարգը կարգավորելու, այլև բորբոքումները նվազեցնելու գործում։
Պատասխանելով հարցին, թե ինչու իշխող ՀՀԿ-ից դժգոհ ժողովուրդը մոտավորապես 50% ձայն տվեց կուսակցությանը, նա ասել է. «Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400.000 ԱՄՆ դոլար:
Արարատի մարզի Այնթապ գյուղի աշակերտներն այսօր դպրոցի փոխարեն բողոքի երթով գյուղապետարան գնացին:
NASA-ի գիտնականներն ապրիլի 13-ին հայտնել են Սատուռնի արբանյակ Էնցելադի վրա կյանքի գոյության համար համապատասխան պայմանների առկայության նշանների մասին:
«Ամենավառ օրինակն այն է, որ, օրինակ՝ «ՕՐՕ» դաշինքից Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեկնարկեց մոտավորապես 33 հազար լսարանով, շատ փոքրիկ տատանում ունեցավ՝ ընտրարշավի ավարտին 10 ձայնով քչացավ նրա լսարանը։ Պետք է ասեմ, որ այս մոտ 33 հազար հավանողները գալիս են դեռևս 2013թ. նախագահական ընտրություններից, այսինքն՝ ոչ մի էական, շեշտակի փոփոխություն տեղի չի ունեցել։ Փոխարենը՝ շեշտակի փոփոխություն է տեղի ունեցել այս դեպքերում։ Կարեն Կարապետյանի լսարանն աճել է 11 հազարով, Նիկոլ Փաշինյանի լսարանը (սա ռեկորդային աճ է)՝ 13 հազարով և այլն»: